02:29  ,  30 ապրիլի, 2012

19-ամյա աղջիկը սպանել է ֆուտբոլային ակումբի փոխնախագահին

Չեռնոգորիայի Պիվելի քաղաքի «Ռուդար» ֆուտբոլային ակումբի 47-ամյա փոխնախագահ Ռադմիլո Միտրովիչը սպանվել է ապրիլի 29-ին երկրի մայրաքաղաք Պոդգորիցայում, հաղորդում է «РИА «Новости»-ն:

Ոստիկանների խոսքով՝ սպանության կասկածյալը ձերբակալվել է: Սկսվել է հետաքննություն: Դեպքը տեղի է ունեցել Զագորիչ թաղամասում: Սպանության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Միտրովիչին սպանել է 19-ամյա Մարիա Միլիչը՝ դանակի հարվածով: Փոխնախագահը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ժամեր անց մահացել է:

Ռադմիլո Միտրովիչը ծնվել էր 1965 թվականի փետրվարի 9-ին: Նա համարվում էր երկրի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Միտրովիչը մի քանի անգամ դարձել է երկրի չեմպիոն: Երկար տարիներ ապրել եւ աշխատել է Ֆրանսիայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում