13:01  ,  22 փետրվարի, 2012

The Sun. «Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի Նանիին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է շաբաթական 130 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով քառամյա պայմանագիր առաջարկել պորտուգալացի կիսապաշտպան Նանիին, գրում է The Sun-ը։

Նոր պայմանագրով ֆուտբոլիստը չորս տարվա ընթացքում 27 միլիոն ֆունտ ստերլինգ կվաստակի եւ 40 տոկոս ավելի բարձր աշխատավարձ կստանա, քան հիմա։ Ներկայումս պորտուգալացու աշխատավարձը կազմում է շաբաթական 90 հազար ֆունտ ստերլինգ։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Նանին մասնակցել է 22 հանդիպման եւ դարձել է 6 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով