01:02  ,  30 ապրիլի, 2012

ՊՍԺ-ն պարտվեց չեմպիոնին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Լիլը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց չեմպիոնության համար պայքարող ՊՍԺ-ին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Արգենտինայի հավաքականի հարձակվող Խավիեր Պաստորեն առաջ մղեց ՊՍԺ-ին, սակայն հանդիպման վերջնամասում դաշտի տերերը երկու գոլ խփեցին՝ տանելով կամային հաղթանակ: «Լիլի» կազմում աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն ու ֆրանսիացի հարձակվող Նոլան Ռուն:

«Լիլը» 65 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ ՊՍԺ-ն 67 միավորով երկրորդ տեղում է: Կարլո Անչելոտիի թիմը հինգ միավոր զիջում է մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մոնպելյեին»:

Ֆրանսիայի առաջնություն. 34-րդ տուր

«Լիլ» - ՊՍԺ՝ 2:1

Ազար, 71 (11մ.), Նոլար Ռու, 79 – Պաստորե, 49

Հեռացում՝ Մամադու Սակո, 70 (ՊՍԺ)

«Օսեր» - «Բրեստ»՝ 4:0

Սիսե, 5, Կապո, 17, Տրաորե, 28, Կոնտու, 39

«Նանսի» - «Կան»՝ 1:1

Մուկանժո, 81 – Նյան, 52

«Ռեն» - «Այաչո»՝ 3:1

Ֆերե, 27, Բուկարի, 85, Բրիամի, 90 – Իլան, 89

«Սենտ Էթյեն» - «Դիժոն»՝ 1:0

Օբոմեյանգ, 43

«Սոշո» - «Բորդո»՝ 0:3

Ժյուսի, 12, Մորիս Բելեյ, 62 (11մ.), Սեւե, 70

«Վալենսյեն» - «Նիցա»՝ 2:0

Կադիր, 35, Դիգար, 54 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում