00:44  ,  30 ապրիլի, 2012

«Ուդինեզեն» ուժեղ էր «Լացիոյից»

Իտալական A Սերիայի 35-րդ տուրի վերջին խաղում «Ուդինեզեն» 2:0 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ:

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 69-րդ րոպեին 34-ամյա հարձակվող Անտոնիո Դի Նատալեն իր 21-րդ գոլը խփեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում՝ առաջ մղելով «Ուդինեզեին»: Ավելացված ժամանակում արգենտինացի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Ուդինեզեն» վաստակեց 55 միավոր եւ բարձրացավ չորրորդ տեղ: 55-ական միավոր ունեն նաեւ «Նապոլին», «Ինտերն» ու «Լացիոն»:

Իտալիայի առաջնություն. 35-րդ տուր

«Ուդինեզե» - «Լացիո»՝ 2:0

Դի Նատալե, 69, Պերեյրա, 90+3

Հեռացում՝ Դիաս, 90+4 («Լացիո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում