10:26  ,  22 փետրվարի, 2012

NHL. Մալկինը հաղթանակ պարգեւեց «Պինգվինսին»

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում արեւելյան գոտու առաջատար «Նյու Յորք Ռեյնջերսը» փետրվարի 21-ին հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Պիտսբուրգ Պինգվինսին»։

Առաջին խաղափուլում սառուցի տերերը ոչ մի վտանգավոր պահ չստեղծեցին հյուրերի դարպասի մոտ, սակայն երկրորդ կեսում պատկերն այլ էր։

Հանդիպման հաշիվը բացեց Եվգենի Մալկինը, ով նաեւ դարձավ արդյունավետ փոխանցման հեղինակ։

Երրորդ խաղակեսում դարպասի գրավումներ չգրանցվեցին։

NHL. Կանոնավոր առաջնություն

«Բաֆալո» - «Նյու Յորք Այլենդերս»՝ 2։1

«Տորոնտո» - «Նյու Ջերսի»՝ 3։4

«Կոլամբուս» - «Սան Խոսե»՝ 6։3

«Վինիպեգ» - «Ֆիլադելֆիա»՝ 4։5

«Մոնրեալ» - «Դալաս»՝ 0։3

«Տամպա Բեյ» - «Անահայմ»՝ 3։2

«Նեշվիլ» - «Վանկուվեր»՝ 3։1

«Չիկագո» - «Դետրոիտ»՝ 2։1

«Կալգարի» - «Էդմինտոն»՝ 1։6

«Ֆինիքս» - «Լոս Անջելես»՝ 5։4

«Պիտսբուրգ» - «Նյու Յորք Ռեյնջերս»՝ 2։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում