11:11  ,  22 նոյեմբերի, 2013

Դավիդ Նալբանդյանը հաղթեց Նադալին

Արգենտինացի թենիսիստ Դավիդ Նալբանդյանն Արգենտինայում կայացած ցուցադրական խաղում հաղթել է աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալին, փոխանցում է ESPN-ը։

31-ամյա թենիսիստը 6։4, 7։6 հաշվով հաղթել է մրցակցին։ Առաջիկա օրերին նրանք ցուցադրական հանդիպում կանցկացնեն Բուենոս Այրեսում։

Հիշեցնենք, որ Նալբանդյանը 2013-ին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։

Ցուցադրական հանդիպում

Դավիդ Նալբանդյան (Արգենտինա) - Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6։4, 7։6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով