Արգենտինացի թենիսիստ Դավիդ Նալբանդյանն Արգենտինայում կայացած ցուցադրական խաղում հաղթել է աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալին, փոխանցում է ESPN-ը։
31-ամյա թենիսիստը 6։4, 7։6 հաշվով հաղթել է մրցակցին։ Առաջիկա օրերին նրանք ցուցադրական հանդիպում կանցկացնեն Բուենոս Այրեսում։
Հիշեցնենք, որ Նալբանդյանը 2013-ին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։
Ցուցադրական հանդիպում
Դավիդ Նալբանդյան (Արգենտինա) - Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6։4, 7։6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում