Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիման առաջին խաղակեսում Վիկտոր Վալդեսի հետ բախվելուց հետո հայտնվեց նոկաուտային կիսագիտակից վիճակում: Մի քանի րոպե անց նա որոշեց շարունակել հանդիպումը, սակայն շուտով նրան փոխարինեց Դանի Ալվեշը:
Խաղից հետո Պիկեին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մնացել է մինչեւ առավոտ: Լուրջ առողջական խնդիրներ Պիկեն չունի, հաղորդում է Marca-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում