Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պտասխան հանդիպումից հետո Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոբերտո Դի Մատեոն հայտարարել է, որ հավատում է իր թիմի հաղթանակին եզրափակիչում:
«Եզրափակիչում չեն խաղա Իվանովիչը, Թերի, Մեյրելեշը եւ Ռամիրեսը, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող հաղթել Չեմպիոնների լիգայում: Մենք կարողացանք անցնել «Բարսելոնային»` խաղալով տասը ֆուտբոլիստներով:
«Չելսին» կգտնի ռեսուրսներ եզրափակիչում ցանկացած թիմի դիմակայելու համար: Իմ ֆուտբոլիստներն ունեն թիմային ոգի եւ թիմային խաղ: Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան ասել մեզ` պարզապես ձգտեք հաղթել մեզ», - Դի Մատեոյի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում