19:37  ,  13 նոյեմբերի, 2013

Դավիթ Ասատրյանն ապահովեց բրոնզե մեդալ

Ռուսաստանի Անապա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չորրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը դուրս է եկել 48 կգ քաշայինների կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ։

Ասատրյանը 3։0 հաշվով հաղթել է թուրք Բատուհան Չիֆչիին։ Եզրափակիչի ուղեգրի համար Ասատրյանը կմենամարտի բուլղարացի Էմանուիլ Բագոեւի հետ։

Սերգեյ Գետեւոնյանը 46 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 0։3 հաշվով պարտվել է ադրբեջանցի Ռուֆատ Հուսեյնովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում