00:55  ,  24 ապրիլի, 2012

«Մալագան» մնում է Չեմպիոնների լիգայի գոտիում

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող  «Մալագան» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Օսասունայի» հետ:

Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց դաշտի տերերի ռմբարկու Նինյոն: 14 րոպե անց  «Մալագան» Սանտի Կասորլայի ջանքերի շնորհիվ վերականգնեց հավասարությունը: Հանդիպման վերջնամասում Պելեգրինիի թիմը պաշարել էր «Օսասունայի» դարպասը, սակայն հաղթանակ կորզել չկարողացավ` 1:1:

«Մալագան» 52 միավորով պահպանեց բաղձալի 4-րդ տեղը` 5-րդ տեղում ընթացող «Լեւանտեի» նկատմամբ ունենալով 3 միավորի առավելություն: «Օսասունան» 47 միավորով 8-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն. 34-րդ տուր

«Օսասունա» - «Մալագա»` 1:1

Նինյո, 53 – Կասորլա, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում