18:37  ,  23 ապրիլի, 2012

Ադրիանոն դատի կտա «Կորինթիանսին»

«Կորինթիանսի» հետ պայմանագիրը խզած 30-ամյա բրազիլացի հարձակվող Ադրիանոն պատրաստվում է դատի տալ նախկին ակումբին: Ադրիանոյի խոսքով, նա պատանդ է եղել «Կորինթիանսում», ինչի պատճառով չի կարողացել մարզավիճակ պահել: Ավելորդ անձնական քաշի խնդիր ունեցող ֆուտբոլիստին ստիպել են մեկ շաբաթ մարզվել հատուկ ծրագրով:  

«Ես օրինական միջոցներ կձեռնարկեմ «Կորինթիանսի» դեմ: Մեկ շաբաթ ես բանտում էի: Ես չցանկացա այդպես շարունակել: Դա պատիժ էր: Ինձ նվաստացած եմ զգում», - հայտարարել է Ադրիանոն Globo TV-ի եթերում:

Չնայած վերջին անհաջողություններին, ֆուտբոլիստը մտադիր է բարելավել մարզավիճակը եւ վերադառնալ Բրազիլիայի հավաքական:

«Ամեն ինչ կախված է ինձնից: Ադրիանոն միշտ կլինի Ադրիանո: Հուսով եմ պայմանագիր կնքել «Ֆլամենգոյի» հետ եւ իրականացնել երազանքս, վերադառնալ հավաքական», - ասել է Ադրիանոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով