17:17  ,  23 ապրիլի, 2012

Եվրո-2012-ի տոմսերի հանդիսավոր շնորհանդեսը

Կիեւի Օլիմպիական ստադիոնում կայացել է Եվրո-2012-ի տոմսերի հանդիսավոր շնորհանդեսը:

Տոմսերի հիմնական ֆոնը մանուշակագույնն է: Դիմերեսին պատկերված է մրցաշարի խորհրդանիշ ծաղիկը, տերեւների վրա հավաքականների երկրների դրոշներն են: Նշված է նաեւ տեղեկատվություն ընդունող ստադիոնի, մուտքի մասին:

Տոմսն ունի պաշտպանության 6-7 աստիճան: Դրանցից են նաեւ հոլոգրաման ու բացառիկ կոդը: Եվս 5-6 տարրեր հայտնի կլինեն ստադիոնների աշխատակիցների, որոնք կաշխատեն անմիջապես մուտքի վրա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով