16:02  ,  23 ապրիլի, 2012

Հայտնի է «Ռեալ» - «Բավարիա» հանդիպման մրցավարը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպումը կսպասարակի 36-ամյա հունգարացի մրցավար Վիկտոր Կոշոիի բրիգադը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հունգարացու համար այդ հանդիպումը կլինի 6-րդը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում:

Կոշոիի բրիգադն այս մրցաշրջանում արդեն սպասարկել է «Բավարիայի» մասնակցությամբ հանդիպում: Խմբային փուլում մյունխենցիները 2:0 հաշվով հաղթեցին անգլիական «Մանեսթեր Սիթիին»:

«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում