16:21  ,  22 ապրիլի, 2012

«Կրասնոդարը» հաղթեց Գրոզնիում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 40-րդ տուրում Բ խմբում հանդես եկող «Կրասնոդարը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց Գրոզնիի «Թերեքին»:

Հանդիպման միակ գնդակն առաջին խաղակեսում խփեց հյուրերի ուզբեկ պաշտպան Նիկոլայ Մարկովը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Կրասնոդարցիները 56 միավորով գլխավորում են Բ խմբի մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի առաջնություն. 40-րդ տուր

Բ խումբ

«Թերեք» - «Կրասնոդար»՝ 0:1

Մարկով, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով