11:37  ,  18 հոկտեմբերի, 2013

Եվրոպական ակումբը պատրաստվում էր 250 միլիոն եվրոյով ձեռք բերել Մեսիին

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երեք ակումբներ ցանկանում էին ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։ 

Mundo Deportivo-ի համաձայն՝ եվրոպական մեծ ակումբներից մեկը Adidas ընկերության օգնությամբ ցանկանում էր 250 միլիոն եվրոյով ձեռք բերել «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին։ Հենց այդքան է կազմում 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ Սակայն բանակցությունները վերջին պահին ընդհատվել են եւ կատալոնական ակումբն այդպես էլ չի ստացել պաշտոնական առաջարկ։

Հիշեցնենք, որ Մեսին ապաքինվել է վնասվածքից եւ կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում