18:51  ,  5 սեպտեմբերի, 2013

Աշխարհի ամենաթանկ հավաքականների տասնյակը՝ ֆոտոշարքով

Աշխարհի ամենաթանկ հավաքականն Իսպանիայի թիմն է։ Հավաքականի ֆուտբոլիսնտերի ընդհանուր արժեքը կազմում է 456 միլիոն եվրո։ Իսպանացի ամենաթանկարժեք ֆուտբոլիստնը կատալոնական «Բարսելոնայի» 29-ամյա կիսապաշտպան Անդրես Ինյեստան է, ում տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։

Երկրորդ ամենաթանկ հավաքականն է Գերմանիայի թիմը՝ 415 միլիոն եվրո։ Գերմանացի ամենաթանկ ֆուտբոլիստն է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը՝ 45 միլիոն եվրո։

Եռյակը եզրափակում է Բրազիլիայի թիմը՝ 382 միլիոն եվրո։ Բրազիլացիների կազմում ամենաթանկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» 21-ամյա հարձակվող Նեյմարն է՝ 50 միլիոն եվրո։

(Աշխարհի ամենաթանկարժեք հավաքականներ՝ Transfermarkt)

1. Իսպանիա՝ 456 միլիոն եվրո

2. Գերմանիա՝ 415 միլիոն եվրո

3. Բրազիլիա՝ 382 միլիոն եվրո

4. Անգլիա՝ 348.5 միլիոն եվրո

5. Ֆրանսիա՝ 318 միլիոն եվրո

6. Իտալիա՝ 310 միլիոն եվրո

7. Բելգիա՝ 302.8 միլիոն եվրո

8. Պորտուգալիա՝ 298.5 միլիոն եվրո

9. Արգենտինա՝ 266.3 միլիոն եվրո

10. Ուրուգվայ՝ 199.8 միլիոն եվրո

 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում