Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկությունից հետո ընկերուհու՝ Արիանայի հետ հանգստանում է Իտալիայում, տեղեկանում ենք Արոնյանի ֆեյսբուքյան էջից։ Հայ շախմատիստը հանգիստը վայելում է Իտալիայի Կալաբրիա շրջանում։
Հիշեցնենք, որ Լեւոնը սեպտեմբերի 9-ից 15-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կմասնակցի «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող մրցաշարին, իսկ հետո նաեւ աշխարհի թիմային մրցաշարին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում