00:03  ,  18 ապրիլի, 2012

Տրապիզոն. Կորյուն Սողոմոնյանի մեկնարկը չստացվեց

49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց օլիմպիական վարկանիշային մրցաշարի հենց առաջին մենամարտում: Տրապիզոնում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում Սողոմոնյանը 10:13 (3:4, 4:6, 3:3) հաշվով պարտվեց Մանուել Ֆաբրիցիո Կապայիին:

Հայաստանի բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը եւ 69 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը:  

Ապրիլի 18-ին կայանալիք երկրորդ մենամարտերում (1/4 եզրափակիչ) Պուլուզյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Արտյոմ Զայցեւը, Սարուխանյանինը` շոտլանդացի Ջոշ Թեյլորը, Մաթեւոսյանինը` գերմանացի Պատրիկ Վոյչիցկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում