17:20  ,  17 օգոստոսի, 2013

Տանկերով բիատլոնում Հայաստանը չորրորդն է

Ռուսաստանի Ալաբինոյում կայացել է տանկերով բիատլոնի միջազգային մրցաշարի եզրափակիչը: Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Հայաստանի Զինված ուժերի տանկային անձնակազմերի պայքարում Հայաստանի ներկայացուցիչները գրավել են վերջին տեղը, հաղորդում է Sovsport-ը:

«Տանկերով բիատլոն անցկացնելու նպատակը մեկն է՝ զորքերում ամենօրյա միապաղաղ առօրյայից խուսափելն է: Սպորտի եւ մրցակցության ոգին զորքերում միայն կնպաստի մարտական պատրաստությանը»,- ասել է մասնակիցներից մեկը:

1.       Ռուսաստան՝  26.00

2.       Ղազախստան՝ 26.52

3.       Բելառուս՝ 27.40

4.       Հայաստան՝ 32.17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English