17:13  ,  10 օգոստոսի, 2013

Աշխարհի առաջնության առաջին ոսկին Քենիայինն է

Մոսկվայում մեկնարկած աթլետիկայի աշխարհի առաջնության առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց Էդնա Կիպլագատը, որը առաջինը հատեց կանանց մարաթոնյան վազքի վերջնագիծը: Նա դարձավ առաջին կին վազորդը, որը կարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը մարաթոնում: Երկու տարի առաջ Հարավային Կորեայում նա եւս դարձել էր աշխարհի չեմպիոն:

Մոսկվա 

Աշխարհի առաջնություն

Մարաթոնյան վազք, կանայք

1. Էդնա Կիպլագատ (Քենիա)՝ 2.25,44

2. Վալերիա Ստրանեո (Իտալիա)՝ 2.25,58

3. Կայոկո Ֆուկուշի (Ճապոնիա)՝ 2.27,44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում