02:38  ,  15 ապրիլի, 2012

«Մարսելը»՝ ֆրանսիական լիգայի գավաթակիր

«Մարսելը» դարձավ ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության հաղթող:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում Դիդյե Դեշամի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ:

Հանդիպման հիմական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում մարսելցիներին հաղթանակ պարգեւեց բրազիլացի հարձակվող Բրանդաոն:

Ֆրանսիական լիգայի Գավաթ. եզրափակիչ

«Մարսել» - «Լիոն»՝ 1:0

Բրանդաո, 105

Հեռացում՝ Դեյան Լովրեն, 119 («Լիոն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում