21:11  ,  8 հուլիսի, 2013

Յուրգեն Կլոպ. Հենրիխ Մխիթարյանը հիանալի արագություն ունի

Երկար ժամանակ հետեւում ենք Մխիթարյանին, «Մագդեբուրգի» հետ այս պահին ընթացող ընկերական խաղից առաջ հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ մեկնաբանելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գերմանական ակումբ։

«Ցանկանում եմ խոսել տրանսֆերի մասին միայն բոլոր մանրուքները հստակեցնելուց հետո։ Երկար ժամանակ հետեւում ենք Մխիթարյանին եւ այն կարծիքի ենք, որ նա մեզ հարկավոր է։ Նա հիանալի արագություն ունի։ Հենրիխը լավ է գործում հարձակման գծում, եւ մեզ համար շատ օգտակար կլինի», - Կլոպի խոսքը մեջբերում է sport1.de-ն։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաստատել է Մխիթարյանի տեղափոխությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում