16:45  ,  12 հունիսի, 2013

«Լիվերպուլի» գլխավոր սկաուտը ներկա է եղել Դանիա - Հայաստան խաղին

Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է 22 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: 24-ամյա ֆուտբոլիստը դարձել է լիվերպուլյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը:

«Լիվերպուլի» թվիթերյան պաշտոնական էջը հայտնում է, որ Անգլիայի 18-ակի չեմպիոնի գլխավոր սկաուտ Բարի Հանտերը ներկա է եղել հունիսի 11-ին Կոպենհագենում կայացած Դանիա – Հայաստան (0:4) աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը եւ հետեւել է Հենրիխ Մխիթարյանի խաղին:

Հիշեցնենք, որ դանիացիներ դեմ խաղում Մխիթարյանը գեղեցիկ անցումից հետո խփեց Հայաստանի թիմի չորրորդ գնդակը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում