14:22  ,  16 մարտի, 2013

UFC-ի ղեկավարը կանխել է մարտիկների բախումը հայացքների մենամարտի ժամանակ

Խառը մենամարտերի UFC 158 մրցաշարից առաջ Կանադայում տեղի ունեցած կշռման պարտադիր արարողության ժամանակ կազմակերպիչները հասցրել են կանխել կիսամիջին քաշային կարգում գոտու տիրակալ Ժորժ Սեն-Պյերի եւ հավակնորդ Նիկ Դիասի բախումը:

Հայացքների մենամարտի ժամանակ մարտիկները չեն կարողացել զսպել հույզերը: Բախումը կանխել է UFC-ի ղեկավար Դեն Ուայթը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում