Ռոնալդոն օրինակ է շատերի համար, քանի որ նա մեծ նվաճումների է հասել՝ չնայած ծնկի սարսափելի վնասվածքին: Այդ մասին հայտարարել է Սան Պաուլուի մրցաշարի եզրափակիչում Դավիթ Նալբանդյանին պարտության մատնած Ռաֆայել Նադալը, ով երկարատեւ ընդմիջումից հետո հաղթող ճանաչվեց առաջին մրցաշարում՝ նվաճելով 51-րդ տիտղոսը կարիերայում:
«Ռոնալդոն օրինակ է շատերի համար, քանի որ նա մեծ նվաճումների է հասել՝ չնայած ծնկի սարսափելի վնասվածքին: Ինձ համար նա նվիրվածության եւ կամային բարձր որակներ դրսեւորելու օրինակ է: Նա անկասելի էր եւ համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ռոնալդոն լուրջ խնդիրներ ունեցավ, սակայն վնասվածքները չկարողացան խանգարել նրան»,- Նադալի խոսքը փոխանցում է tennis.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում