10:35  ,  15 փետրվարի, 2013

Ռոնալդոն 20 կգ քաշ է գցել (ֆոտո)

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնադլոն Globo հեռուստաալիքի շոուներից մեկին մասնակցելու արդյունքում նիհարել է մոտ 20 կգ-ով: Այժմ լեգենդար բրազիլացին դարձյալ մարզիկի արտաքին ունի, գրում է Daily Mail-ը:

Ռոնալդոն իր նոր լուսանկարը տեղադրել է Twitter-ի միկրոբլոգում՝ զարմացնելով երկրպագուներին:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվող տառապում էր գիրությամբ: Նրա քաշը հասել էր մինչեւ 118 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում