23:46  ,  28 մարտի, 2012

2010-ին Օզիլը մերժել է «Ինտերին»

Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 23-ամյա կիասպաշտպան Մեսութ Օզիլը խոստովանել է, որ 2010-ին հնարավորություն է ունեցել Բրեմենի «Վերդերից» տեղափոխվել Միլանի «Ինտեր», սակայն հրաժարվել է:

«2010 թվականին ես մերժել եմ մի քանի առաջարկներ, որոնցից մեկը «Ինտեր» տեղափոխվելու տարբերակն էր: Ես ճիշտ ընտրություն կատարեցի՝ տեղափոխվելով «Ռեալ»: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում եւ ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»: Այս մրցաշրջանում մենք պատրաստվում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում եւ Իսպանիայի առաջնությունում»,- Օզիլի խոսքը մեջբերում է Footballpress.net-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում