15:55  ,  28 մարտի, 2012

Թայսոնը վստահ է, որ կհաղթեր Կլիչկո եղբայրներին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը կարծում է, որ ինքը կարող էր հաղթել գերծանրքաշային կարգում ներկայումս գերիշխող Կլիչկո եղբայրներին։ Այդ մասին 45-ամյա Թայսոնը հայտարարել է Los Angeles Times-ին տված հարցազրույցում։

«Հարցրեք ցանկացած բռնցքամարտիկի, եւ նա կպատասխանի, որ կարող է նոկաուտի ենթարկել Կլիչկոներին։ Նրանք արտասահմանցիներ են, իսկ մենք ապրում ենք ԱՄՆ-ում։ Ամերիկանցներին շոու է պետք, իսկ այդ Կլիչկոները նման են ջենթլմենների, գիտնականների եւ պրոֆեսորների։

Նախկինում նրանք պարտվել են, սակայն կարողացել են դասեր քաղել այդ պարտություններից։ Ուզում եմ հավատալ, որ կկարողանայի նրանց հետ հանդիպել ռինգում եւ վերջ դնել բոլոր խոսակցություններին»,- նշել է Մայք Թայսոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում