15:15  ,  28 մարտի, 2012

Եվրո-2012-ից առաջ Գերմանիայի հավաքականը կայցելի Օսվենցիմ

2012թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից առաջ Գերմանիայի հավաքականը կայցելի Օսվենցիմի հուշահամալիր։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (DFB) նախագահ Վոլֆգանդ Նիրբախը։ Վերջինիս խոսքով՝ ֆուտբոլային միությունը չի ցանկանում, որ այդ այցը դառնա հրապարակային շոու։

«Ես արդեն եղել եմ Օսվենցիմում եւ իմ անձնական փորձից հասկանում եմ, թե որքան կարեւոր է հիշել Հոլոքոստը»,- նշել է DFB-ի նախագահը։

Մինչեւ այս, Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի (Dieter Graumann) նախագահ Դիտեր Գրաումանը կոչ էր արել DFB-ին եւ Գերմանիայի հավաքականին այցելել Օսվենցիմ եւ Բաբի Յար, հաղորդում է Juedische Allgemeine:

Հիշեցնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները լեհական Օսվենցիմ քաղաքի մերձակայքում ստեղծել էին համակենտրոնացման ճամբար, որտեղ սպանվել է 1.5 միլիոն մարդ: 1947-ին այդ տարածքում հուշահամալիր բացվեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով