14:36  ,  28 մարտի, 2012

Մոուրինյոն չի բացառում «Ինտեր» վերադառնալու տարբերակը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ապագայում կարող է դարձյալ գլխավորել իտալական «Ինտերը», որի հետ աշխատել է 2008-2010թթ.։

«Շատ հնարավոր է, որ կվերադառնամ «Ինտեր»։ Ես շարունակում եմ մնալ այդ թիմի երկրպագուներից մեկը։ Ցավում եմ, որ այս մրցաշրջանն անհաջող դասավորվեց նրանց համար։ Վստահ եմ՝ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ լավ կլինի։ Չեմ կարծում, որ Կլաուդիո Ռանյերին պետք է պաշտոնանկ արվեր։ Երբ թիմն անհաջող է խաղում, մեղավորը միշտ մարզիչն է»,- պորտուգալացի մարզչի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Մոուրինյոյի գլխավորությամբ «Ինտերը» երկու անգամ արժանացել է «Սկուդետոյին», մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, Իտալիայի գավաթը եւ Սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում