14:16  ,  28 մարտի, 2012

«Միլան» - «Բարսելոնա» խաղի դրամարկղային մուտքերը գերազանցել են 4.5 միլիոնը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Միլան» - «Բարսելոնա» հանդիպումը հսկայական շահույթ կբերի իտալական ակումբին։

Մարտի 28-ի առավոտյան խաղի դրամարկղային մուտքերը գերազանցել են 4.5 միլիոնը՝ հասնելով մոտ 4.7 միլիոնի։ Սա ռեկորդային ցուցանիշ է ինչպես «Սան Սիրո» ստադիոնի, այնպես էլ իտալական ֆուտբոլի համար, հաղորդում է «Միլանի» պաշտոնական կայքը։

Հանդիպմանը ներկա կլինի 76 հազար 169 ֆուտբոլասեր։ Նշենք, որ «Բարսելոնայի» երկրպագուներն իրենց սեկցիան ամբողջությամբ չեն լրացնի։ Կատալոնացիներին 5200 տոմս է հատկացված։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում