12:45  ,  28 մարտի, 2012

Բոատենգ. Ես նման եմ Ռիվալդոյին

Իտալական «Միլանի» գանացի կիսապաշտպան Քեւին Փրինց Բոատենգն իրեն համեմատել է Բրազիլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոյի հետ։

«Ինձ միշտ հիացրել է Ռիվալդոյի խաղը։ Ես միշտ մտածել եմ, որ ես եւ Ռիվալդոն նույն խաղաոճն ունենք։ Պատմության մեջ շատ բարձրակարգ խաղացողներ են եղել, սակայն իմ ֆուտբոլային կուռքը Պելեն է։ Նա բազմաթիվ գոլեր է խփել եւ մեծ նվաճումների է հասել ֆուտբոլում»,- Բոատենգի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում