00:37  ,  28 մարտի, 2012

«Չելսին» ուժեղ էր «Բենֆիկայից»

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային»:

Լոնդոնյան ակումբի հաղթական գնդակը հանդիպման 75-րդ րոպեին խփեց Կոտ դ՝Իվուարի հավաքականի հարձակվող Սալոմոն Կալուն:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում:

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բենֆիկա» - «Չելսի»՝ 0:1

Կալու, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում