12:44  ,  27 ապրիլի, 2024

ԵԱ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո, վիդեո)

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը երկու մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում։

Աշխարհի կրկնակի երիտասարդական չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակիչում հավաքելով 14.500 միավոր։

Մամիկոն Խաչատրյանը 14,266 միավորով նվաճեց բրոնզե մեդալ:

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլից հետո ամենաբարձր միավորներով դուրս էին եկել եզրափակիչ: Համլետ Մանուկյան որակավորման փուլը հաղթահարել էր 14.433 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.233 միավորով:

Երեկոյան մրցահերթում հենացատկի եզրափակիչում Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Հայաստանի թիմի առաջատարը որակավորման փուլում վաստակել էր 14.416 միավոր միավոր: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ ցատկի բարդությունը փոխեց: Մրցավարները գնահատեցին 13.733 միավոր:

Արթուր Դավթյանի մասնակցությամբ հենացատկի վարժության եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում