22:16  ,  25 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Նադալի հաղթական մեկնարկը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի «Մասթերս» մրցաշարում։

37-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 1028-րդ ռակետ, 16-ամյա ամերիկացի Դարվին Բլանշի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:0 հաշվով։

Երկրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորը։

Ռաֆայել Նադալը դասակարգման աղյուսակում այժմ 512-րդն է։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով