16:57  ,  18 ապրիլի, 2024

Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը աճուկի վնասվածք է ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (1:1, 11 մ` 4:3), հաղորդում է AS-ը։ Նա փոխարինվել էր 103-րդ րոպեին անգլիական թիմի պաշտպան Կայլ Ուոքերի հետ բախումից հետո։

Վինիսիուսի մասնակցությունը «Բարսելոնայի» դեմ Լա Լիգայի 32-րդ տուրի հանդիպմանը (ապրիլի 21) հարցականի տակ է։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում