16:58  ,  17 ապրիլի, 2024

Արման Ծառուկյանը Օլիվեյրային հաղթելու համար կստանա մոտ 300 հազար դոլար

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելու համար կստանա մոտ 300 հազար դոլար, սակայն այդ գումարից ԱՄՆ-ում պետք է վճարել 40-45 տոկոս հարկեր, հաղորդում է sportrbc.ru-ն։

Մենամարտից առաջ ամերիկյան մամուլը գրել էր, որ Արման Ծառուկյանի մաքուր հոնորարը կկազմի 164 հազար դոլար։

Օլիվեյրային հաղթելու շնորհիվ Արման Ծառուկյանը ստացել է չեմպիոնական մենամարտ անցկացնելու իրավունք։ Այս քաշային կարգում UFC չեմպիոնը ռուսաստանցի Իսլամ Մախաչեւն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում