15:26  ,  17 ապրիլի, 2024

«Բարսելոնան» կարող է հեռացնել Չավիին, եթե այս կիրակի պարտվի «Ռեալին»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն այս ամիս կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Չավիին, եթե ապրիլի 21-ին կատալոնական թիմն Իսպանիայի առաջնության խաղում պարտվի Մադրիդի «Ռեալին», հաղորդում է Fichajes-ը։

Մրցաշրջանի մնացած հատվածը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը կարող է զբաղեցնել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսը։

Չավին հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա պաշտոնից։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» չհաղթահարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգելքը։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Բարսելոնան»։ Պատասխան խաղում ՊՍԺ-ն առավելության հասավ 4:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում