10:21  ,  17 ապրիլի, 2024

Չավի․ Մրցավարին ասացի, որ նա իսկական աղետ էր

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին քննադատել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման գլխավոր մրցավար ռումինացի Իշտվան Կովաչին, որը 29-րդ րոպեին հեռացրել էր կատալոնական թիմի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, երկրորդ խաղակեսում էլ 11-մետրանոց նշանակել «Բարսելոնայի» դարպասին։ 56-րդ րոպեին Չավին կարմիր քարտ էր ստացել մրցավարների որոշումներին բուռն արձագանքելու համար։

«Ցավալի է, որ մեր ընթացքը Չեմպիոնների լիգայում ավարտվեց մրցավարի սխալի պատճառով։ Հենց նոր մրցավարին ասացի, որ նա իսկական աղետ էր։ Այսպիսին է իրականությունը»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» պարտվել է 1:4 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս