13:49  ,  16 ապրիլի, 2024

Լեբրոն Ջեյմսը եւ Ստեֆեն Քարին կմասնակցեն Փարիզի Օլիմպիական խաղերին

Հայտնի է բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականի 12 խաղացողներից 11-ը։ Նրանք կմասնակցեն 2024թ․ Օլիմպիական խաղերին։

Փարիզ կմեկնեն Լեբրոն Ջեյմսը, Ստեֆեն Քարին, Քեւին Դյուրանտը, Ջոել Էմբիիդը, Ջեյսոն Թեյթումը, Դեւին Բուքերը, Ջրու Հոլիդեյը, Էնթոնի Դեւիսը, Բեմ Ադեբայոն, Էնթոնի Էդվարդսը եւ Թայրիզ Հալիբյորթոնը։

Ստեֆեն Քարին առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերի։ Լեբրոն Ջեյմսը նախորդ անգամ 2012-ին է մասնակցել Օլիմպիական խաղերի։ Քեւին Դյուրանտը կպայքարի չորրորդ ոսկե մեդալի համար։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում