22:22  ,  15 ապրիլի, 2024

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։

«ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:

Էլինա Դանիելյանն անցկացրել է 6 պարտիա՝ տանելով 4 հաղթանակ։ Երկու պարտիա էլ ավարտել է ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում