19:42  ,  15 ապրիլի, 2024

«Վանը»՝ վոլեյբոլի կանանց Հայաստանի չեմպիոն (ֆոտո)

Տեղի է ունեցել վոլեյբոլի կանանց Հայաստանի «Պրո Լիգա 2023-2024» առաջնության փլեյ-օֆֆը։ Մրցանակային տեղերի համար պայքարել են «Վան», ՖԻՄԱ, «Ավան» և «Բրյուսովի պետական համալսարան» թիմերը։

Առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացել է «Վանը»՝ հաղթելով բոլոր մրցակիցներին և վաստակելով 36 միավոր: Երկորդ տեղը զբաղեցրել է ՖԻՄԱ ակումբը՝ 22 միավորով, պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է երիտասարդ մարզիկներով համալրված «Ավան» թիմը՝ 15 միավորով, լավագույն քառյակը եզրափակել է ԲՊՀ-ի թիմը՝ 13 միավորով։

Կանանց առաջնությունում լավագույն մարզիկներ են ճանաչվել Ելիզավետ Տոնոյանը («Վան»), Լեռնուհի Սարգսյանը (ՖԻՄԱ), Էլեն Առաքելյանը (ԲՊՀ), Սեդա Մաթևոսյանը («Ավան»), Վիկտորյա Գրաբոսկայան (Վան) և Փարիզա Գհանբառնեժադը («Վան»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում