18:53  ,  15 ապրիլի, 2024

Չավի․ 3 մարզիչ է առավել մեծ ազդեցություն ունեցել ինձ վրա

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է, թե որ մարզիչներն են առավել մեծ ազդեցություն ունեցել իր վրա։

«Լուիս Արագոնես, Խոսեպ Գվարդիոլա եւ Լուիս Էնրիկե։ Այս երեք մարզիչներն են առավել մեծ ազդեցություն ունեցել ինձ վրա։

Հիմա շատ եմ հիշում նրանց մասին։ Երբ մտածում եմ այս կամ այն դրվագում ինչ պետք է անել, հիշում այդ եռյակին»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

44-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորում է 2021թ․ նոյեմբերից՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։ Չավին հայտարարել է, որ ամռանը կլքի պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում