Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Տիտղոսը կվիճարկեն գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Ուրարտուն» եւ «Արարատ-Արմենիան»։
Կիսաեզրափակիչում «Ուրարտուն» 2:1 հաշվով հաղթել էր «Շիրակին»։ «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով պարտության էր մատնել «Փյունիկին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում