17:55  ,  15 ապրիլի, 2024

Մխիթարյան․ Հույս ունեմ նվաճել առաջին չեմպիոնական տիտղոսս

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ կնվաճի այս մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ։

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ինտերը» տանը 2:2 հաշվով ոչ ոքի է խաղացել «Կալյարիի» հետ։

«Այս ոչ ոքին հետքայլ չէ։ Մենք ցանկանում էին հաղթել, բայց վաստակեցինք մեկ միավոր։ Մենք ունենք միայն մեկ նպատակ՝ հաղթել։ Ամեն սկուդետոյի համար պետք է մեծ դժվարություններ հաղթահարել։ Իտալիայում թիմերը շատ են շեշտը դնում մարտավարության վրա։ Կան լավ թիմեր եւ շատ ուժեղ ֆուտբոլիստներ։ «Կալյարին» լավ պաշտպանում էր եւ հակագրոհում։

Ես հույս ունեմ նվաճել առաջին չեմպիոնական տիտղոսս գլխավոր եվրոպական լիգաներում։

Մենք չենք ընկրկի եւ կձգտենք հաղթանակի առաջիկա հանդիպումներում եւ մեր նպատակի իրականացմանը։

Ես ինձ հրաշալի եմ զգում եւ ցանկանում եմ մասնակցել բոլոր հանդիպումներին։ Ես միշտ իմ առավելագույնն եմ ցուցադրում եւ պատրաստ եմ ամեն խաղին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Ինտերի» կայքը։

Հաջորդ տուրում «Ինտերի» մրցակիցը կլինի «Միլանը», որը 69 միավորով երկրորդն է։ «Ինտերն» ունի 83 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում