18:58  ,  14 ապրիլի, 2024

«Միլանը» վերջին րոպեներին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ վերջին րոպեներին խուսափեց պարտությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

«Սասուոլոն» արդեն չորրորդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը իտալացի հարձակվող Պինամոնտիի գոլի շնորհիվ։ Դաշտի տերերի կազմում հետագայում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Արման Լորիենտեն։

«Միլանից» աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, սերբ հարձակվող Լուկա Յովիչը եւ շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորը։

«Միլանը» 69 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 13 միավոր։ «Սասուոլոն» նախավերջինն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Սասուոլո» - «Միլան»՝ 3:3 

Անդրեա Պինամոնտի, 4, Արման Լորիենտե, 10, 53 - Ռաֆայել Լեաու, 20, Լուկա Յովիչ, 59, Նոա Օկաֆոր, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում