14:42  ,  14 ապրիլի, 2024

Չավի․ Մեզ սպասվում է ամենաբարդ փորձությունը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին խոսել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։

«Մենք գտնվում ենք մրցաշրջանի լավագույն հատվածում։ Երեքշաբթի մեզ սպասվում է իսկական փորձություն, ամենաբարդը, բայց մենք հիմա գերազանց մարզավիճակում ենք»,- Չավիի խոսքը մեջբերում է Relevo-ն։

«Բարսելոնա» - ՊՍԺ պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել է 3:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում