18:27  ,  12 ապրիլի, 2024

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Ռաֆինյան դուբլի հեղինակ էր դարձել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ դիմակայությունում (3:2)։

Մրցանակին հավակնում էին նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը եւ Լոնդոնի «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

Գրիզմանը մեկ գոլային փոխանցում էր կատարել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (2:1), Ֆոդենը մեկ գոլ էր խփել Մադրիդի «Ռեալին» (3:3), Էդեգորը ճանաչվել է «Բավարիայի» հետ տնային մրցախաղի լավագույն խաղացող (2:2)։

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 16-17-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 3:3 (տեսանյութ)

Ռուբեն Դիաշ, 12, ինքնագոլ, Ռոդրիգո, 14, Ֆեդերիկո Վալվերդե, 79 - Բերնարդու Սիլվա, 2, Ֆիլ Ֆոդեն, 66, Յոշկո Գվարդիոլ, 71

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:2 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 12, Լեանդրո Տրոսարդ, 76 - Սերժ Գնաբրի, 18, Հարի Քեյն, 32, 11մ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 2։3 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 48, Վիտինյա, 51 - Ռաֆինյա, 37, 62, Անդրեաս Կրիստենսեն, 77

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2:1 (տեսանյութ)

Ռոդրիգո Դե Պաուլ, 4, Սամուել Լինո, 32 - Սեբաստիեն Ալեր, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում