00:58  ,  12 ապրիլի, 2024

ԵԼ․ «Լիվերպուլի» անսպասելի պարտությունը, «Բայերի», «Ռոմայի» եւ «Բենֆիկայի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Անգլիական «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 0:3 հաշվով պարտվեց իտալական «Ատալանտային»։

«Ռոման» արտագնա խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց «Միլանին»։

Բունդեսլիգայի առաջատար «Բայերը» տանը 2:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Վեստ Յեմին»։

«Պորտուգալական «Բենֆիկան» 2:1 հաշվով ուժեղ էր ֆրանսիական «Մարսելից»։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 18-ին։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Միլան» (Իտալիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0:1 (տեսանյութ)

Ջանլուկա Մանչինի, 17

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 0:3 (տեսանյութ)

Ջանլուկա Սկամակա, 38, 61, Մարիո Պաշալիչ, 83

«Բայեր» (Գերմանիա) -  «Վեստ Հեմ» (Անգլիա)՝ 2:0 (տեսանյութ)

Յոնաս Հոֆման, 83, Վիկտոր Բոնիֆեյս, 90+1

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 2:1 (տեսանյութ)

Ռաֆայել Սիլվա, 16, Անխել Դի Մարիա, 52 - Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով